13:08 , 14 մայիս, 2014
Քանի որ Եվրատեսիլից հետո ակտիվորեն սկսեցին քլնգել Եվրոպային, մեր արևմտամետները իրենց սուրբ պարտքը համարեցին պաշտպանել սիրելի Եվրոպան, ինչի համար տարբեր փաստարկներ են բերում՝ ի պաշտպանությունը այսօրվա Եվրոպայի: Դե բնականաբար, արևմտամետները չէին լինի արևմտամետ, եթե այդ փաստարկների մեծ մասը կեղծ ու դեմագոգիկ բնույթի չլիներ: Ուզում եմ հերթական անգամ անդրադառնալ նման մի դեմագոգիկ պնդմանը, որն այդքան սիրում են մեր լիբերալները:
Եվրոպան հարուստ է ու հզոր, որովհետև տոլերանտ է:
Չկա նման բան, հարգելիներս, բացարձակապես ոչ մի կապ չկա տոլերանտության ու եվրոպական բարեկեցության և, առավել ևս, հարստության հետ:
Եվրոպան հարուստ է, որովհետև սկսված 11-րդ դարից անդադար էքսպանսիաներ է իրականացրել ու այլ մայրցամաքներում գտնվող այլ երկրների թալանել, ոչնչացրել ու գաղութացրել է:
Եվրոպան հարուստ է, որովհետև 15-19-րդ դարերում գաղութացրեց գրեթե բոլոր մայրցամաքները, ընդ որում, գաղութացումը ոչ միայն քաղաքական ու ռազմական նշանակություն ուներ, այլև շատ կոնկրետ ֆինանսական:
Օրինակ՝ Պորտուգալիան, որ այսօր իրենից առանձնապես ոչ մի բան չի ներկայացնում, մինչ օրս աշխարհի խոշորագույն ոսկու պաշարներ ունեցող երկրներից մեկն է: Դա հենց այն ոսկին է, որ դարերով պորտուգալացիք բերում էին մետրոպոլիա՝ իրենց ամերիկյան, աֆրիկյան ու ասիական գաղութներից:
Եվրոպան հզոր ու հարուստ էր դեռ այն ժամանակ, երբ տոլերանտություն բառը դեռ չէին մոգոնել ու Եվրոպան դինամիկ զարգանում էր դեռ այն ժամանակ, երբ տարրական ազատություններն ու իրավունքներն էին ոտնահարվում:
Եվրոպայում լիբերաստությանը սկսեցին նախապատվություն տալ միայն վերջին 20-25 տարիներում ու, եթե հետևեք վերջին 20-25 տարիների դինամիկային, ապա կտեսնեք, որ մեծ հաշվով հենց այս ժամանակաշրջանում սկզբում կանգ առավ պրոգրեսը Եվրոպայում, իսկ հետո սկսվեց ռեգրեսը, ընդ որում՝ ոչ միայն տնտեսական:
Այնպես որ, գլուխներս մի հարթուկեք, Եվրոպան հզոր է ու հարուստ, բայց դա ամենևին կապված չէ եվրոպական տոլերանտության հետ: Ասեմ ավելին, ամենայն հավանականությամբ, այսօրվա եվրոպական ռեգրեսի հարցում մեծ դեր է խաղացել հենց բարոյականության ու չափանիշների ոտնահարումը: