Ֆրանսիան ակնկալում է Վրաստանի գործընկերությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության հաստատման համար. Օլանդ


11:01 , 14 մայիս, 2014

10258719_286554848179462_8178654683920199593_o1in.am-ը գրում է.

Վրաստանը մասնակցում է տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված բարդ իրավիճակից դուրս գալու փորձերին՝ մայիսի 13-ին Թբիլիսիում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Այս մասին տեղեկացնում է Trend-ը:

«Մենք միասին ենք ելք փնտրում ստեղծված իրավիճակից, և այս հարցում մենք ակնկալում ենք Վրաստանի գործընկերությունը»,- ասել է նա:

Օլանդը հիշեցրել է, որ Ֆրանսիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Մինսկի խմբի անդամ է և ցանկանում է «Վրաստանի գործընկերությունը՝ այդ երկու երկրներին վստահության նշաններ ուղարկելու համար»: