Նախագահ Ս. Սարգսյանն ընդունել է դիրիժոր Դանիել Բարենբոյմին


10:05 , 14 մայիս, 2014

Նախագահ Ս. Սարգսյանն ընդունել է դիրիժոր Դանիել ԲարենբոյմինPanorama.am-ը գրում է.

Նախագահ Սերժ Սարգսյանը նախօրեին ընդունել է նշանավոր երաժիշտ, Բեռլինի պետական օպերայի գլխավոր դիրիժոր և տնօրեն Դանիել Բարենբոյմին, ով Հայաստանում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում՝ Բեռլինի պետական նվագախմբի համերգի կապակցությամբ: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:

Հանրապետության նախագահը ողջունել է անվանի հյուրին մեր երկրում: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել «Երևանյան հեռանկարներ» փառատոնի նախաձեռնությունը, որի շրջանակներում տարիներ ի վեր սուղ հնարավորություններով մեծ ու կարևոր գործ է արվում, որպեսզի համաշխարհային երաժշտարվեստի մեծագույն վարպետները ներկայանան հայ հանդիսատեսին: Նախագահի խոսքով, մյուս կողմից դա նաև լավ հնարավորություն է՝ հռչակավոր մարդկանց Հայաստանի հետ ծանոթացնելու, հաղորդակից դարձնելու հայ ժողովրդի դարավոր պատմությանն ու մշակույթին, որի շնորհիվ նրանցից շատերը դառնում են հայ ժողովրդի բարեկամը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ