Թուրքիայում հանքի պայթյունի պատճառով Էրդողանը չեղյալ է հայտարարել այցն Ալբանիա


09:40 , 14 մայիս, 2014

large1in.am-ը գրում է.

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում հանքի պայթյունի պատճառով չեղյալ է հայտարարել ծրագրված այցն Ալբանիա: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:

Հաղորդվում է, որ առաջիկայում վարչապետը կայցելի Մանիսա նահանգ, որտեղ տեղի է ունեցել վթարը:

TRT Haber հեռուստաալիքն իր հերթին հայտնում է, որ հանքում աշխատողների մեծ մասը մահացել են շմոլ գազից թունավորվելու հետևանքով:

Ներկայում փրկարարները թթվածին են մղում հանք: Հեռուստաալիքի տվյալներով՝ հանքում շնչելու համար օդը կբավարարի 50 րոպե:

Վերջին պաշտոնական տվյալներով՝ զոհվել է 201 մարդ, ավելի քան 500-ը մնում են փլատակների տակ: