«Հրապարակ». Նոր նշանակումը դեպրեսիայի մեջ է գցել ՀՀԿ-ական պատգամավորներին


08:50 , 14 մայիս, 2014

«Աժ աշխատակազմի ղեկավարի պաշտոնում Էրիկ Մինասյանին ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու փաստը դեպրեսիայի մեջ է գցել նույնիսկ ՀՀԿ-ական պատգամավորների որոշակի խմբի: Մինասյանն աշխատակազմի ղեկավարի երկրորդ տեղակալն էր, Գագիկ Մխեյանը՝ առաջին, թեպետ ՀՀԿ կուլիսներում երեկ շշնջում էին, որ մեկը մյուսից բեթար է՝ իրենց ոչ բանիմացությամբ, սակայն փաստը, որ երկրորդ տեղակալին նշանակում են ԺՊ, կնշանակի, որ այնքան էլ ժամանակավոր չէ, այլապես Մխեյանին կնշանակեին: 
Իսկ Էրիկ Մինասյանի նշանակումը նույնիսկ ՀՀԿ-ական պատգամավորների սրտով չէ: Մինասյանն Աժ-ում հայտնի է այնքանով, որքանով համարվում է Գալուստ Սահակյանի մարդը և Աժ պատգամավորների համար «ծիծակ» պետհամարանիշներ հանելու կարողությամբ է նաև աչքի ընկել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։