08:34 , 14 մայիս, 2014
«Աբրահամյանի երբեմնի հավատարիմ անձը համարվող կրտսեր Լոքյանը Աբրահամյանի՝ կառավարություն գնալուց հետո շտապեց աշխատանքից ազատվելու դիմում գրել և ակնկալում էր, որ նախկին ղեկավարը իրեն էլ կտանի կառավարություն: Բայց նրա սպասումները չարդարացան: Ավելին՝ ընդամենը մեկ ամիս առաջ Մոսկովյան 31 հասցեում բացված կրտսեր Լոքյանի «Լուբրանո» ռեստորանից նախօրեին հանում էին իրերը, անջատել էին նաև հեռախոսները: Այս օրերին Սերգեյ Լոքյանը տխուր-տրտում նստում է «Մարիոթի» բացօթյա սրճարանում։
Գյուղատնտեսության նախկին նախարար, դաշնակցական Դավիթ Լոքյանի որդին՝ Սերգեյ Լոքյանը, ով Հովիկ Աբրահամյանի խորհրդականն էր ու աջ ձեռքը Աժ-ում, կադրային վերջին փոփոխություններից հետո խաղից դուրս է հայտնվել ու անգործ մնացել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։