Ակաջարկում եմ մեր երկրի համար ընտրել «Հայաստան՝ խոսող քարերի երկիր» կարգախոսը


23:27 , 13 մայիս, 2014

Վաղուց ժամանակն է, որ մենք մեր երկրի համար ունենանք հստակ բրենդ, որով մեր երկիրը կճանաչվի աշխարհի ցանկացած վայրում: Բավականին երկար ժամանակ է, որ այս գաղափարները մեզ մոտ կան, բայց այդ ուղղությամբ հստակ քայլեր չենք անում: Բոլորս մի տեսակ սպասողական վիճակի մեջ ենք, իսկ ժամանակը աշխատում է ի վնաս մեզ: Զբոսաշրջության զարգացման կարևոր խթաններից մեկը հենց սա է, ուստի պետք է ներդնել բոլոր ուժերը և միջոցները այս նպատակի իրագործման համար: Մեր երկիրը ունի հարուստ մշակույթ և պատմություն, և ամբողջ գաղափարախոսությունը այս ուղղությամբ պետք է տարվի: Հայաստանը աշախարհի միակ եկիրն է, որտեղ քարից կյանք է ծնունդ առնում գրեթե ամեն ինչ: Մեր հոյակապ ճարտարապետական միտքը մինչև այսօր էլ զարմացնում է բոլորին իր շքեղությամբ, վեհությամբ, պարզ լուծումներով և մաթեմատիկական ճշգրիտ հաշվարկներով: Մեր վանքերը իրենց մեջ այնքան ինֆորմացիա են պարունակում, որ ամեն մի շինության մասին կարելի է ժամերով խոսել, և սա այն դեպքում, երբ շատ տվյալներ մեզ ուղղակի դեռ անհայտ են և պահանջում են հետազոտական աշխատանքներ: Մեր խաչքարերը քրիստոնեկան ճարտարապետության յուրահատուկ նմուշներ են, որոնք հատուկ են միայն մեզ, որպես առաջին քրիստոնեա ազգ…
Բազմիցս ենք լսել «քարերի երկիր Հայաստան», «քարքարոտ երկիր», բայց երբեք լուրջ չենք վերաբերվել այն կարևոր ինֆորմացիաին, որը մեր ենթագիտակցության մեջ է: Առաջարկում եմ միանալ մեր կոչին և որպես կարգաոս օգտագործել “Armenia the land of living stones” («Հայաստան՝ խոսող քարերի երկիր») կարգախոսը: Կոչ ՀՀ պետական այրերին, բոլոր իմ գործընկերներին, ՀՀ քաղաքացիներին, սփյուռքահայերին միանալ այս նախաձեռնությանը և միասնաբար կերտենք մեր հայրենիքի դիմագիծը, քանզի սա բոլորիս գործն է և անտարբերություն չի հանդուրժում:
«Էկոնոմ Տուր»-ի հիմանդիր-տնօրեն Դավիթ Տաշչյան: