ԱԺ-ն ցույց տվեց ազգային փոքրամասնությունների նկատմամբ իր վերաբերմունքը


21:55 , 13 մայիս, 2014

Այսօր ստացա ԱԺ էթիկայի հանձնաժողովի «Եզդիների ազգային կոմիտե» եւ «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունների համատեղ դիմումի մերժման մասին պաշտոնական նամակը:
Հիշեցնեմ որ եզդիական կազմակերպությունները դիմել էին Աժ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով Մանվել Բադեյանի եզդիներին վիրավորելու հարցը քննելու համար:
Հ.Գ Պատասխանն անսպասելի չէր. պետական մի մարմին եւս ցույց տվեց ազգային փոքրամասնությունների նկատմամբ իր վերաբերմունքը...