19:46 , 13 մայիս, 2014Լուսանկարիչ Թոմաս Բարբեի անսահման աշխարհը սկսվել է դեռ մանկուց, երբ լուսանկարչությունը պարզապես հոբբի էր: Հետո այն դառնում է նրա կյանքը: Թոմասը աննկարագրելի հաջողությունների է հասել իր ողջ կարիերայի ընթացքում: Լուսանկարիչը ստեղծում է ոչ թե պարզապես սև-սպիտակ լուսանկարներ, այլ մի ամբողջ սյուռեալիստական աշխարհներ, որոնցից յուրաքանչյուրը յուրովի հիասքանչ և անկրկնելի է: Իր աշխատանքները Թոմասը սկսում է գաղափարից, այնուհետև դրան համապատասխան սկսում է ստեղծել նկարները: Եվ ստեղծում է նա աշխարհները, որտեղ միախառնված են իրականությունն ու մտացածինը:

