18:15 , 13 մայիս, 2014
Կարծում եմ, որ ՕԵԿ-ն ամբողջությամբ վաստակել է ընդդիմություն դառնալու «իրավունքը»: Կոալիցիան լքելուց հետո առաջացել է քվեարկությունների համար ձայներ ապահովելու խնդիրը, ինչն էլ ստիպել է վարչակազմին նվազագույնի հասցնել «ազգընտիրների» գործուղումները, որով պետբյուջեի հաշվին միատեղվում են հաճելին ու օգտակարը, ինչի դեմ էլ անընդհատ խոսում էր ընդդիմությունը: Այնպես որ, առկա է ՕԵԿ-ին ընդդիմության շարքերն ընդունելու հիմնավոր հիմքը: