17:40 , 13 մայիս, 2014Բնությունը մեզ մշտապես ցույց է տալիս, թե որքան չնչին ենք նրա առաջ: Կարդացեք ստորև ներկայացվող բնական այս ապշեցուցիչ երևույթների մասին, որոնք տեսագրվել են ականատեսների կողմից:
Ծովային փրփուրն առաջանում է այն ժամանակ, երբ ծովի ջրերում մեծ քանակությամբ օրգանական նյութեր են հավաքվում, որոնք ցնցում են կոտրվող ալիքներից: Սովորաբար սա փրփուրի հաստ շերտի առաջացման պատճառ է դառնում, որը երբեմն այնքան շատ քանակությամբ է արտադրվում, որ դուրս է գալիս ու ծածկում ցամաքը:
Ծովային փրփուրի մեծ քանակը կարող է պայմանավորված լինել մամուռների մեծ քանակությամբ: Երբ մամուռները հայտնվում են ափին ու սկսում քայքայվել ու հոտել, առաջանում է փրփուրը: Այս փրփուրը հիմնականում վնասակար չէ: Իրականում սա նշանակում է, որ օվկիանոսային էկոհամակարգում ամեն ինչ կարգին է: Այնուամենայնիվ, երբեմն մեծ քանակությամբ ծովային փրփուրը կարող է երթևեկության հետ կապված խնդիրներ առաջացնել: Մամուռների ու ջրիմուռների որոշ տեսակներ, սակայն, կարող են որոշակի գրգռող հատկություն ունենալ մարդու աչքերի ինչպես նաև շնչուղիների համար և կամ պատճառ դառնալ ծովային որոշ կենդանիների անկման:
4 Դենդրիտային բյուրեղների առաջացումը
Դենդրիտները բյուրեղներ են, որոնք առաջանում են ծառի ճյուղերի տեսքով: Հանքագիտության մեջ դենդրիտիկ բյուրեղների առաջացումը բացատրվում է մանգանով ու երկաթով հարուստ ջրի հոսքով քարերի վրայով: Քիմիայի մեջ դենդրիտը այն բյորեղն է, որը աճի ընթացքում ճյուղավորվում է:
Այս նախշերը հատկապես գեղեցիկ են ձմռանը, երբ կազմավորվում են սառույցի բյուրեղիկները:
Պայթող լճերը բնական երևույթներ են, որոնք առաջանում են, երբ անսովոր մեծ քանակությամբ CO2 կամ մեթան գազ է հայտնվում ջրում: «Պայթելու» այս գործընթաների ժամանակ դուք կարող եք տեսնել, թե ինչպես է կրակ բռնկվում, երբ գազը դուրս է գալիս լճի խորքերից: Սա գազային ամպ է ստեղծում, որը չափազանց վտանգավոր է լճի մոտակայքում գտնվող մարդկանց համար: Այս երևույթի մասին մինչև 1984թ.-ը ոչինչ հայտնի չէր, երբ Կամերունում լիճ պայթեց ու առաջացած գազային ամպի հետևանքով 37 մարդ զոհվեց: 1986թ.-ին Կամերունում մեկ այլ լիճ է պայթում, ինչի հետևանքով 1700 մարդ է զոհվում:
Այս տեսանյութում ցուցադրվում է, թե ինչպես է մեծ քանակությամբ մեթանը տարբեր սառցեպատ լճերից դուրս գալիս:
Ասպերատուս ամպը ամպերի նոր տեսակ է, որը սկսել են լուսանկարել վերջին 30 տարիների ընթացքում: Այս ամպերը երկնքին փոթորկոտ օվկիանոսի տեսք են տալիս ու, չնայած սրանք բավականին սպառնալի տեսք ունեն, այնուամենայնիվ, անհետանում են առանց որևէ փոթորիկների: Լինելով համեմատաբար վերջերս արված հայտնագործություն՝ գիտնականները դեռևս չեն բացահայտել այս ամպերի առաջացման պատճառները: Այնուամենայնիվ, ամպերի հետազոտությունը շարունակվում է:
Ասպերատուս ամպերը առավել հաճախ հանդիպում են ԱՄՆ-ի կենտրոնական հատվածով՝ հյուսիսից հարավ ձգվող շրջանում:
Հետազոտության ավարտից հետո այս ամպերի դասակարգումը կլինի վերջին 50 տարիների ընթացքում առաջինը:
Աճող սառույցը այլ կերպ նաև սառցե ցունամի են անվանում: Պատկերացրեք` ինչպես սառցե դաշտը արագությամբ առաջ կշարժվեր:
Սառույցը այսբերգների մեխանիզմով են շարժվում: Մինչ այսբերգները ջրի միջով շարժվում են օվկիանոսի ուժեղ հոսանքի ազդեցությամբ, ուժեղ քամիները կարող են սառույցին ստիպել շարժվել ցամաքի վրա: Այսպիսի բնական երևույթների հիմնականում ականատես են լինում հյուսիսային տարածքների ափամերձ շրջաններում, այդ թվում նաև Կանադայում: Ականատեսները շարժվող սառույցի ձայնը համեմատել են գնացքի, ամպրոպի ինչպես նաև անհամար պատուհանների ապակիների միաժամանակյա կոտրվելու ձայնի հետ: