15:48 , 13 մայիս, 2014
1in.am-ը գրում է.
Ուկրաինացի գործարար Դմիտրի Ֆիրտաշը, ով մեղադրվում է ԱՄՆ-ի կողմից միջազգային կոռուպցիոն սխեմայի ստեղծման մեջ, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև միջնորդ դառնալու պատրաստակամություն է հայտնել: Այս մասին նա հայտնել է լրագրողներին Վիեննայում, որտեղ սպասում է ԱՄՆ իր արտահանձնման հարցի լուծմանը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
Գործարարը կարծում է, որ իր ընկերությունը ռուս գործարար Արկադի Ռոտենբերգի, ձյուդոյի նախկին խաղընկեր Վլադիմիր Պուտինի հետ, ինչպես նաև սերտ կապերը «Գազպրոմի» ու «Գազպրոմբանկի» հետ իրեն դնում են «եզակի վիճակում», ինչը թույլ է տալիս միջնորդ դառնալ ուկրաինական հակամարտության լուծման գործում:
Նա հավելել է, որ վերջերս Վիեննայում հանդիպել է «Գազպրոմբանկի» ղեկավարների հետ: «Ես գիտեմ՝ ինչ պետք է անել: Եթե ուկրաինացի քաղաքական գործիչներն անզոր են, ես պետք է գործի անցնեմ»,- ասել է Ֆիրտաշը:
Օլիգարխը պատմել է, որ գրավի դիմաց իրեն ազատ արձակելուց հետո ինքը Վիեննայում հանդիպում է կազմակերպել Կլիչկոյի ու Պորոշենկոյի միջև: Ֆիրտաշը պատմել է, որ իրեն հաջողվել է համոզել նրանց միավորվել նախագահական աթոռի համար պայքարում: Երկու օր անց Կլիչկոն հայտարարել է Պորոշենկոյին աջակցելու մասին:
ԱՄՆ-ի կողմից իր հետապնդումը Ֆիրտաշը կապում է այն բանի հետ, որ ԱՄՆ-ը ցանկանում է ազատվել իրենից, քանի որ իրեն համարում է «ազդեցիկ խաղացող» Ուկրաինայի քաղաքական պայքարում: