Նախագահ Ֆրանսուա Օլանդը մեկնել է Երևանից


15:41 , 13 մայիս, 2014

Նախագահ Ֆրանսուա Օլանդը մեկնել է ԵրևանիցPanorama.am-ը գրում է.

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդն ավարտելով երկօրյա պետական այցը՝ մեկնել է Երևանից: 

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Ֆրանսիայի Նախագահի ճանապարհման պաշտոնական արարողությունը: Այս մասին հաղորդում է Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը: