Մետրոյի «Երիտասարդական» կայարանի մոտակայքում հրդեհ է բռնկվել


15:35 , 13 մայիս, 2014

Lurer.com-ը գրում է.

ՀՀ ԱԻՆ-ում մայիսի 13-ին` ժամը 09.14-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Տերյան-Իսահակայան փողոցների խաչմերուկում այրվում է կրպակ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կ.Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի մոտակայքում գտնվող պոմպակայանի սնուցման կետում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.29-ին, մարվել` 09.32-ին: Այրվել են անջատիչներ և մալուխներ: