Մաշտոցի այգին անվանակոչելու համար ընդվզումը լրիվ անտեղի էր


15:11 , 13 մայիս, 2014

Նոր իմացա Մաշտոցի պուրակը Միսաք Մանուշյանի անվամբ անվանակոչելու առիթով դժգոհության մասին: Ջահելներ ջան, պայքարով պահպանված պուրակը, եթե կրի պայքարի առաջամարտիկի անունը, ինչպիսին է Մանուշյանի անունը, ապա դա նույնիսկ սիմվոլիկ կլինի, և էլ չեմ ասում, որ կլինի երկակի սիմվոլիկ՝ հայ, որ պայքարել է հանուն Ֆրանսիայի ազատագրման, ինչը նաև հայ-ֆրանսիական հարաբերություններում փոքրիկ, սակայն գեղեցիկ դետալ կլինի: Կարծում եմ, որ այս դեպքում ընդվզումը լրիվ անտեղի էր: