14:46 , 13 մայիս, 2014Lragir.am-ը գրում է.
Լիտվացի սահմանապահները թույլ չեն տվել Կալինինգրադից ժամանող ուղևորատար գնացքին մտնել երկրի տարածք, տեղեկացնում է Delfi.lt կայքը: Ըստ սահմանապահների՝ պատճառը վագոնների ապակիներին փակցված խորհրդային խորհրդանիշներն են, որը Լիտվայի տարածքում արգելված է: Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 12-ին: Գնացքի ուղևորները հիմնականում աշակերտներ, ուսանողներ և երիտասարդական կազմակերպությունների ակտիվիստներ են եղել, ովքեր մեկնում էին Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու քաղաքի շրջափակման վերացման 70-ամյակի միջոցառումներին:
Սահմանապահները պահանջել են հանել գեորգիևյան ժապավեններն ու hայրենական պատերազմի շքանշանները: Գնացքի անձնակազմը կատարել է պահանջը: