Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները մասնակցել են Միսաք Մանուշյանի անվամբ անվանակոչված պուրակի բացման արարողությանը


13:47 , 13 մայիս, 2014

6404_b1in.am-ը գրում է.

Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի Հայաստան պետական այցի շրջանակներում այսօր նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մասնակցել են բանաստեղծ, ֆրանսիական Դիմադրության շարժման մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի անվամբ Երևան քաղաքում անվանակոչված պուրակի բացման արարողությանը:

Երկու երկրների նախագահները շնորհակալություն են հայտնել միջոցառման կազմակերպիչներին և երևանցիներին՝ արարողությանը մասնակցելու և Միսաք Մանուշյանի հիշատակը հարգելու համար: