«Մարդուն ներշնչում են, որ ինքը կործանված է, մեղավոր է». Աղանդները դեպրեսիայի պատճառ


13:37 , 13 մայիս, 2014

«Մարդուն ներշնչում են, որ ինքը կործանված է, մեղավոր է». Աղանդները դեպրեսիայի պատճառPanorama.am-ը գրում է.

Դեպրեսիան ամբողջ աշխարհում ահռելի թիվ է կազմում և աճի միտում ունի: Հոգեբան Սամվել Խուդոյանի բնորոշմամբ, այն որոշակի մակարդակից կարող է հիվանդություն համարվել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ դեպրեսիան կարող է առաջանալ որոշակի փոփոխությունների արդյունքում:

«Դեպրեսիա բառը ճիշտ է օգտագործել միայն հիվանդագին դեպքերում: Սովորական տխրությունը չի կարելի անվանել դեպրեսիա: Սխալ ընդհանրացումներն են, որ հանգեցնում են դեպրեսիվ վիճակի: Կան նաև դեպրեսիվ մտածելակերպի մարդիկ»,- ասաց հոգեբանը:

Ըստ նրա, ճանաչողական թերապիան լավագույն արդյունքներն է տալիս դեպրեսիայի դեպքում:

Հոգեթերապևտ, նարեկաբույժ Արմեն Ներսիսյանը նշեց, որ հիվանդությունը պետք է ախտորոշի բժիշկը. «Հայերիս դեպրեսիվ ֆոնը շատ ավելի բնորոշ է, դա կապված է մեր պատմության, պետականության կորստի, Ցեղասպանության հետ: Դեպրեսիայի առաջացման դեպքում անմիջապես պետք է դիմել հոգեբույժի, քանի որ նման հիվանդը ունի նաև ինքնասպանության հակում: Դեպրեսիայի մի ձև կա, որը կոչվում է դիմակավորված: Դրա մասին շատ բժիշկներ չգիտեն: Մարդը կարող է ծիծաղել, բայց մարմնի ներում ցավեր ունենալ: Դա ևս մեզ մոտ տարածված է»:

Արմեն Ներսիսյանն անդրադարձավ նարեկաբուժությանը և նշեց, որ դա ալտերնատիվ բուժում է. «Հոգին ընկնում է թախծի, հուսահատության մեջ, եթե չի հիմնվում հավատքի, առաքելական դավանաբանության վրա: Երբ հոգին բեռնավորվել է, կա լուծում: Պետք է հոգիդ մաքրես, ինչպես մարմինդ ես մաքրում: Այստեղ զղջանքն ու խոստովանությունն է օգնում, որին հաջորդում է լուսավորումը: Եթե մարդը հավատ ունի, սա կարող է օգնել: Աչքի առաջ մարդը միանգամից պայծառանում է: Մութը ցրելու համար լույս է պետք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ