14:59 , 26 հուլիս, 2012
Օգտագործեք շատ հեղուկներ
Առողջ մարдիկ օրվա ընթացքում օգտագործում են 2 լ ջուր: Ծարավը ավելի լավ է հագեցնել ոչ գազավորված, սովորական ջրով, որում կարելի է նաև մի փոքր կիտրոն ավելացնել: Իսկ այ քաղցր ըմպելիքների սիրահարները պետք է ընտրություն կատարելիս, կանգ առնեն ցիտրուսային մրգերից պատաստված բնական ըմպելիքների վրա: Կարող եք օգտագործել նաև թեյ, ցանկալի է կանչ
Մի օգտագործեք սնունդ որը կարող է տաքացնել օրգանիզմը
Նման կերակուրներ օգտագործելուց հետո շատ ավելի բարդ է դառնում շոգին դիմանալը: Օրինակ՝ միս, ճարպ, կծու կերակուրներ և այլն: Շատ օգտակար են շոգին կանաչեղենը, բնական հյութերը և թարմ մրգերը:
Հագուստը պետք է լինի ազատ և լայն
Ցանկալի է բնական կտորից: Եթե ցանկանում եք գլխարկ դնել, ապա խորհուրդ կտամ օգտագործել ծղոտից պատրաստված լայն գլխարկներ և ոչ մի դեպքում բեյզբոլի գլխարկ, քանի որ դրանք գլխի վրա ստեղծում են շոգեբաղնիքի էֆֆեկտ: Կատեգորիկ պետք է հրաժարվել սինթետիկ ներքնաշորերից, որոնք շոգ եղանակին թույլ չեն տալիս մաշկին շնչել:
Աշխատեք տանից դուրս չգալ 12:00 - 16:00
Անփոխարինելի է նաև սառը ցնցուղը
Հաճախ լվացվեք օրվա ընթացքում, թրջեք երեսներն ու ձեռքերը սառը ջրով: սառը ցնցուղ ընդունեք ամեն օր, ցանկալի է օրը երկու անգամ: