«Մազերիցս քաշելով տարան դեպի մեքենան»


12:48 , 13 մայիս, 2014

Hetq.am-ը գրում է.

Երևանի Մաշտոցի պուրակից բերման են ենթարկվել մի քանի քաղաքացիներ: «Հետքը» զրուցեց ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում գտնվող Անի Խաչատրյանի հետ, ով պատմեց, որ պարզապես խմբով կանգնած են եղել Մաշտոցի պուրակում, որևէ գործողություն չեն կատարել: 

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը հայտնում է, որ բերման են ենթարկվել Դվին Իսանյանը, Միկա Էլիզբարյանը, Աննա Շահնազարյանը, Անի Խաչատրյանը, Արսեն Օհանյանը, Ռոլանդ Թմոյանը և Գևորգ Սաֆարյան: 

«Սպասում էինք Ֆրանսիայի նախագահի ժամանելուն, հանկարծ մոտեցան ոստիկաններն ու առանց որևէ հիմք ներկայացնելու մի քանի քաղաքացու քաշքշելով տարան դեպի ոստիկանական մեքենաները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ