12:41 , 13 մայիս, 2014Panorama.am-ը գրում է.
«Պատմական բարեկամության և նույնական արժեքների վրա խարսխված հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունները տարեցտարի զարգանալով հասել են կարևոր մի հանգրվանի` առանձնաշնորհյալ մակարդակի»,- այս մասին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսին նախորդած իր ելույթում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարը նշեց, որ վերահաստատվել է հայ-ֆրանսիական հարաբերություններում առկա ձեռքբերումները նորերով լրացնելու երկու երկրների հանձնառությունը, իսկ նախօրեին հայ-ֆրանսիական գործարար համաժողովի բացման ժամանակ շեշտադրվել է համագործակցության տնտեսական բաղադրիչի կարևորությունը:
«Ողջունեցինք Ֆրանսիայի կողմից Հայաստանում կատարված ավելի քան մեկ միլիարդ դոլարի հասնող ընդհանուր ներդրումները, մոտ 180 ֆրանսիական ընկերությունների ներգրավվածությունը Հայաստանի տնտեսությունում, որոնց թվում են «Պեռնո Ռիկարը», «Օրանժը», «Կրեդիտ Ագրիկոլը», «Ալկատելը« և ուրիշներ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ