11:32 , 13 մայիս, 2014Panorama.am-ը գրում է.
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն հանդես է եկել Հարավային Սուդանի հարցով միջազգային տրիբունալ հիմնելու առաջարկով: Այս մասին հաղորդում է «The Global Post»-ը, նշելով, թե տրիբունալը զբաղվելու է այդ երկրում խաղաղ բնակչության դեմ իրականացված հանցագործությունների հետաքննությամբ:
«Հարավային Սուդանում մարդու իրավունքների բնագավառում ՄԱԿ-ի առաքելության կողմից իրականացրած հետաքննությունները լուրջ հիմքեր են տալիս ենթադրելու, որ զանգվածային հանցագործություններ են իրականացվել ինչպես իշխանությունների, այնպես էլ ապստամբների կողմից»,-ասել է Բան Կի Մունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ