«Հրապարակ». Գործուղումների սահմանափակումը ՀՀԿ-ում կարող է բունտի հասցնել


08:10 , 13 մայիս, 2014

«Երեկ խորհրդարանի պատերի ներսում դժգոհություն էր հասունանում՝ թիրախում Գալուստ Գրիգորիչն ու Հովիկ Արգամիչն էին: Աժ-ից վերջինի հեռանալուց և քաղաքական նոր իրավիճակի ու հատկապես ՕԵԿ-ի «ընդդիմադիրացումից» հետո Գրիգորիչին հրահանգ է իջեցվել «քենսլ» անել բոլոր գործուղումները, ՀՀԿ-ին կազմ-պատրաստ պահել հայրենիքում՝ քվեարկությունները չտապալելու համար: Բացառություն են կազմելու միայն ամենահրատապ գործուղումները: 
Աժ նախագահը երեկ նույնիսկ չթաքցրեց այդ փաստը և նիստերի դահլիճում խոստովանեց, որ քաղաքական իրավիճակն է այդպես պահանջում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։