22:56 , 12 մայիս, 2014
1in.am-ը գրում է.
Եվրամիության երկրների արտգործնախարարները կոչ են անում Ուկրաինայի հարցով Ժնևում նախարարների մակարդակով ևս մեկ համաժողով անցկացնել, գրում է RIA Novosti-ն:
«Խորհուրդն իր աջակցությունն է հայտնում ժնևյան ձևաչափով, նախարարների մակարդակով հաջորդ հանդիպման արագ գումարմանը համաձայնագրի լիարժեք իրականացման համար` ԵԱՀԿ-ի համագործակցությամբ»,- ասվում է փաստաթղթում:
ԵԱՀԿ-ում նախագահող Շվեյցարիան ներկայումս չի տեսնում Ուկրաինայի հարցով «Ժնև-2» գումարելու անհրաժեշտությունը, քանի որ նման համաժողով անցկացնելու համար պետք է դրության բարելավման գործողությունների արդյունքներ արձանագրել: