12:10 , 26 հուլիս, 2012
Կիրակի էրեխեքին Իջևան էի տարել, Վարդավառի: Լավ մարդիկ են ապրում Իջևանում, ավելի բարի ու ավելի մեղմ, Վարդավառն էլ ավելի տոնական ու ուրախ են անում: Հա, ամեն ինչից խաբար են ու հոյակապ քաղաքական անալիզներ են անում, հատկապես պապիկները:
Մի հինգ-վեց հոգանոց հասուն տղամարդկանց խումբը գյուղամիջում տաք-տաք բանավիճում էր, աչքի տակով էլ նայում էին, որ էրեխեքը ջրոցիում շատ չտաքանան ու իրար վնաս չտան: Էրեխեքի ջրվածության աստիճանից ու բանավեճի ձայնային տեմբրից երևում էր, որ խոսակցությունը վաղուց էր սկսվել:
Երբ մոտեցանք խմբին, թեման արդեն հասել էր ՀԱԿ-ին: «Միակ պլոճիկով տղեն դրանց մեջ Նիկոլը դուրս եկավ»,- պնդում էր բեխավոր մի տղամարդ: «Սաղ ղզիկի պես գնացին պառկին բարգավաճի տակ: Էն Զուռաբյան ա, ինչ ա, լրիվ մոռացել ա, որ շալվար ա հագնում, էրկումաննեթնոց ծախու շակալի պես ա իրան պահում»: Մյուսը համաձայնեց.- «Հա, հալալ ա Նիկոլին, մենակով հելել ա սաղի դեմ, համ էլ իրա կողքի ծախվածների դեմ»: Տարեց մի պապիկ էլ թե. «Վերջը մի օր հասկանալու եք, որ մենակ կոմունիստական կուսակցությունը կարա մարդու համար աշխատի, հիշեք խոսքս»: Անցան կոմունիստներին:
Ու տենց:
Վարդավառին էրեխեքը իրար էին ջրում, մեծերը՝ քաղաքական գործիչներին: