Ս. Սարգսյանն ու Ֆ. Օլանդը ներկա են գտնվել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 90-ամյակի հոբելյանական համերգին


21:52 , 12 մայիս, 2014

Նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների բարձր հովանու ներքո անցկացվող աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 90-ամյակի հոբելյանական համերգին: