Օհայոյում երկվորյակ քույրերը լույս աշխարհ են եկել ձեռք ձեռքի տված


20:00 , 12 մայիս, 2014

HT_mono_mono_twins_jt_140511in.am-ը գրում է.

Օհայոյում Մայրերի օրվա կապակցությամբ ծննդկանը հիանալի նվեր է ստացել իր իսկ նորածիններից: Նրանք լույս աշխարհ գալուց անմիջապես հետո բռնել են միմյանց ձեռք: Այս մասին հայտնում է ABC-ն:

Քույրերը՝ Ջեննան և Ջիլիանը, ունեցել են մեկ ընդհանուր ամնիոտիկ պարկ և մշտական կապի մեջ են եղել հղիության ընթացքում:

Քույրերին տանը սպասում է 15-ամսական եղբայրը: