19:42 , 12 մայիս, 2014Tert.am-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը, Tert.am-ի հետ զրույցում արձագանքելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրի կնքման 20-ամյակի կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը՝ ասաց, թե իրենք բազմիցս հայտարարել են իրենց տեսակետը, որ պատրաստ են փոխզիջումային տարբերակով հարցի կարգավորմանը, բայց այդ փոխզիջումը պետք է լինի այնպիսին, որ որևէ ձևով հետագայում պատերազմի վերսկսման հիմք չստեղծի, որևէ կողմի համար չպետք է ստեղծվեն գայթակղիչ պայմաններ, որպեսզի փորձ կատարվի հարցը լուծել ուժի միջոցով:
«Մեզ համար հստակ է, որ վերադարձ անցյալին չի կարող լինել ո՛չ սահմանների, ո՛չ էլ կարգավիճակի առումով: Բոլոր մոտեցումները, որոնք փաստորեն իրավիճակը վերադարձնում են 1988 կամ 1991 թվականի դրությանը, դրանք բոլորը հղի են անկանխատեսելի հետևանքներով»,-ասաց Դավիթ Բաբայանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ