Հայաստանը Իրաքի փոխարեն կխաղա այլ հավաքականի հետ


19:16 , 12 մայիս, 2014

Հայաստանը Իրաքի փոխարեն կխաղա այլ հավաքականի հետArmsport.am-ը գրում է.

Այս տարվա ապրիլին, Հայաստանի եւ Իրաքի ֆուտբոլի ֆեդերացիաները բանակցություններ էին վարում՝ մայիսի 25-ին Երեւանում ընկերական խաղ անցկացնելու շուրջ:

Armsport.am-ին հայտնի դարձավ, որ կողմերն ընդհանուր հայտարարի չեն եկել:

Փոխարենը Հայաստանը պատրաստվում է ընկերական հանդիպում անցկացնել մայիսի 27-ին: Հավանականությունը մեծ է, որ այդ օրը Հայաստանը Շվեյցարիայում ընկերական հանդիպում կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականի հետ:

ԱՄԷ-ի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 67-րդ հորիզոնականը:

Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Հայաստանը Շվեյցարիայի Սիոն քաղաքում մրցելու է Ալժիրի ընտրանու հետ, իսկ հունիսի 6-ին հյուրընկալվելու է Գերմանիայի հավաքականին: