20:37 , 12 մայիս, 2014
Life.panorama.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայում խմելու ջրի հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ տանը սովորական ծորակից հոսող ջրում առկա է կոկաին, ինչը լրացուցիչ ապացույց է, որ Մեծ Բրիտանիայում բավական մեծ տարածում ունի այդ թմրանյութի օգտագործումը:
«Արևմտյան Եվրոպայում կոկաինի օտտագործման ամենաբարձր մակարդակը մեզ մոտ է: Բացի այդ, այն գնալով ավելի մատչելի է դառնում՝ սպառման ծավալների մեծացմանը զուգընթաց»,- հայտարարել է Թմրանյութերի դեմ պայքարի բրիտանական հետազոտական կենտրոնի փորձագետ Սթիվ Ռոլսը:
Խմելու ջրի բաղադրության մեջ գիտնականները հայտնաբերել են նաև կոֆեին: Գիտնականները, այնուամենայնիվ, սփոփել են, որ կոկաինի և կոֆեինի բաղադրությունն այնքան չնչին է, որ դրանք վտանգավոր չեն մարդու առողջության համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ