17:32 , 12 մայիս, 2014
1in.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու վճռականություն ցուցաբերի՝ կախված Ուկրաինայի նախագահական ընտրությունների հանդեպ Մոսկվայի վերաբերմունքից: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Հուսով եմ՝ մենք կշարունակենք ինտենսիվ դարձնել պատժամիջոցների երրորդ փուլի նախապատրաստությունները, այլ հավելյալ պատժամիջոցների, որոնք մասնավորապես կորոշվեն մայիսի 25-ին կայանալիք ընտրությունների հանդեպ ռուսական արձագանքով»,- հայտարարել է Հեյգը:
Նա նաև հավելել է, որ ԵՄ-ն նույնպես մտադիր է նախապատրաստել որոշակի գործողություններ Ղրիմի հարցում:
«Շատ կարևոր է ցույց տալ, որ մենք պատրաստ ենք ավելի հեռուն գնացող պատժամիջոցների երրորդ փուլի՝ կախված մայիսի 25-ին ընտրությունների հանդեպ Ռուսաստանի վերաբերմունքից»,- հավելել է Հեյգը: