Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռում քաղաքացին փորձել է խեղդել բորտուղեկցորդուհուն


16:54 , 12 մայիս, 2014

Tert.am-ը գրում է.

Մայիսի 12-ին, ժամը 04.15-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռի մեջ անկարգ ուղևոր կա: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռի ուղևոր 1977 թ. ծնված Արտյոմ Մ.-ն ինքնաթիռի վայրէջքից մոտ 40 րոպե առաջ իրեն դրսևորել է ագրեսիվ, չի ենթարկվել ինքնաթիռի անձնակազմի պահանջներին, հարվածներ է հասցրել բորտուղեկցորդին, փորձել է խեղդել բորտուղեկցորդուհուն և մոտ 40 րոպե տևողությամբ տվել է հայհոյանքներ` դրսևորելով բացահայտ անհարգալից վերաբերմունք օդանավի ամբողջ անձնակազմի նկատմամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ