14:25 , 12 մայիս, 2014
Galatv.am-ը գրում է.
Շիրակի ոստիկանապետը հարձակվել է հայտնի ըմբիշի վրա. մարզիկը մտածում է Հայաստանի դրոշի տակ հանդես չգալու մասին . ilur.am կայքէջն այսօր նման վերնագրով հոդված է հրապարակել, համաձայն որի գյումրեցի ճանաչված մարզիկ, հունա-հռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի նկատմամբ բռնություն է կիրառել ոստիկանության Շիրակի վարչության պետ Վարդան Նադարյանը:
Կայքէջի աղբյուրի փոխանցմամբ՝ մայիսի 7-ի երեկոյան Արթուր Ալեքսանյանն իր եղբայր Ռաֆայելի հետ իր ավտոմեքենայով պարապմունքից վերադառնալիս` ձայնային ազդանշանով (դռիկով) նրան կանգ առնելու նշան է արել հետեւից ընթացող քաղաքացիական ավտոմեքենան: Երբ Ալեքսանյանը կանգնեցրել է մեքենան և եղբոր հետ իջել, նրանց «դիմավորել է» ոստիկանության գնդապետ Նադարյանը, ով ակնհայտ անսթափ վիճակում է եղել: «էս լավ տղա եք, հա՞, հեսա գնանք քաղմաս, ձեզնից լավ տղա եմ սարքելու»,- ասել է Նադարյանը եւ հանել իրեն ամրակցված ատրճանակը ու կոթով հարվածել Ռաֆայել Ալեքսանյանին : Ապա Նադարյանն ատրճանակը լիցքավորել է և պահել Արթուր Ալեքսանյանի կրծքին` ասելով. «Էդքան լավ տղա ես, կգաս բաժին, կխոսենք»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ