Ռուսաստանում երկքաղաքացիություն թաքցնելն օրենսդրորեն պատժելի կդառնա


13:42 , 12 մայիս, 2014

Emedia.am-ը գրում է.

Ռուսաստանի Պետդուման հավանության է արժանացրել այն օրինագիծը, ըստ որի` երկքաղաքացիություն թաքցնելը քրեորեն պատժելի կլինի:

ՌԻԱ Նոովոստին հայտնում է, որ նոր օրենքը ենթադրում է դրամական տուգանք` նվազագույնը 200 հազար ռուբլու չափով. 68 հազար դոլարից ավելի:

Նշենք, որ այս օրինագծիը Պետդումա է մտցվել դեռևս մարտի 1-ին: Նախագծի հեղինակն է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամ, Դումայի պատգամավոր Անդրեյ Լուգովը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ