Իրանի և ԱԷՄԳ-ի պատվիրակությունների հանդիպումը Վիեննայում կկայանա բանակցություններից մեկ օր առաջ


12:48 , 12 մայիս, 2014

image10242165_8b3df2d9f6c7637176bb9fba1812dec81in.am-ը գրում է.

ԱԷՄԳ-ի տեսուչներն ու Իրանի ներկայացուցիչներն այսօր կհանդիպեն Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների քննարկման շրջանակում: Այս մասին հայտնում է France Press գործակալությունը:

2014-ի փետրվարին ձեռք բերված համաձայնագրի շրջանակում Թեհրանը պարտավորվել է կատարել 7 գործնական քայլեր, որոնք կոչված են ապահովելու իրանական միջուկային ծրագրի թափանցիկությունն ու վերացնելու արևմտյան երկրների անհանգստությունը, թե՝ Իրանը միջուկայն զենք է մշակում: Համաձայնագիրը պետք է իրականացվի մինչև մայիսի 15-ը:

Գերատեսչության տեսուչների հանդիպումն իրանական պատվիրակության հետ կկայանա Իրանի ու միջազգային միջնորդների «վեցյակի» հետ բանակցություների հերթական փուլի մեկնարկից մեկ օր առաջ: Բանակցությունները կանցկացվեն Վիեննայում՝ մայիսի 13-16-ը: