«Եվրատեսիլը» բացահայտ քարոզչությունն է անկում ապրած իրավիճակի. Բագրատ եպիսկոպոս Գալստյանը հիշեցնում է Թումանյանի նախազգուշացումը


12:36 , 12 մայիս, 2014

Tert.am-ը գրում է.

«Եվրատեսիլ» մրցույթը հենց սկզբից արդեն կանխանշված էր՝ ով է հաղթելու, քանզի դա համապատասխանում է այսօրվա Եվրոպայի բարոյական արժեքների քաղաքականության տրամաբանությանը: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Բագրատ եպիսկոպոս Գալստյանը:

«Փաստորեն, դա ցույց էր տալիս ողջ քրիստոնյա աշխարհին, թե այսօր ինչ է տեղի ունենում մարդկության ընդհանուր մտածողության փոփոխության մեջ, թե ինչ են դավանում, ինչ են քարոզում և ինչ են ուզում պարտադրել նաև մյուս ազգերին: Իմ կարծիքով՝ սա պարզապես մի պատգամ է՝ ուղղված ողջ քրիստոնյա աշխարհին և բացահայտ քարոզչությունն էր այն անկում ապրած իրավիճակի, որի մեջ մարդը բարոյապես կարող է գտնվել և գտնվում է»,-ասաց հոգևորականը։

«Ըստ էության, սա իր խորքում մարտահրավեր է ամբողջ քրիստոնյա աշխարհին, և իր խորքով, նաև կարող եմ ասել, այն տրամաբանությունն է, որ մեղքը կարծես թե դառնում է բոլորի համար ընդունելի և մի ընդունելի իրավիճակ, որտեղ մարդը կարող է իրեն շատ հանգիստ ու խաղաղ զգալ»,-հավելեց նա։

Հիշեցնենք, որ ռուս ուղղափառ եկեղեցին մեկնաբանել է Ավստրիայի սկանդալային ներկայացուցչի հաղթանակը «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում` այն անվանելով«քրիստոնեական ինքնությունից հրաժարվելու քայլ Եվրոպայում»: 

Ի պատասխան հարցի, թե արդյոք արժե, որ հետայսու Հայաստանը նման միջոցառումների մասնակցի, Բագրատ եպիսկոպոսն ասաց, որ մրցույթն ինքնին բովանդակազուրկ մրցույթ է՝ իր տրամաբանությունից շեղված լինելով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ