Քեսաբում հայերի շրջանում կա մեկ զոհ, մեկ վիրավոր


11:36 , 12 մայիս, 2014

w4601in.am-ը գրում է.

Մայիսի 11-ին Քեսաբի Չալմայի շրջանում զինված խմբավորումների և սիրիական բանակի միջև բախումների հետևանքով հայ է զոհվել: Այս մասին հաղորդում է Perio News ֆեյսբուքյան էջը:

Հաղորդվում է, որ զոհեր կան սիրիական բանակի շարքերում: Զոհվածների թվում է տեղի հայ բնակիչ Վարդան Անտրեանը, վիրավորվել է Սարո Պապուճեանը: