Զինվորի մահվան փաստով քրեական գործը հարուցվել է մարտական ծառայության կանոնները խախտելու համար


10:48 , 12 մայիս, 2014

Զինվորի մահվան փաստով քրեական գործը հարուցվել է մարտական ծառայության կանոնները խախտելու համարPanorama.am-ը գրում է.

Մայիսի 10-ին հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկում տեղի ունեցած դեպքի փաստի առիթով հարուցվել է քրեկան գործ՝ Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի երրորդ մասի հատկանիշներով` Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները  խախտելը: Կատարվում է նախաքննություն: Այս մասին Panorama.am-ին ասացՊՆ քննչական ծառայության հասարակության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին, ժամը 08:50-ի սահմաններում, հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Իջևանի քաղաքային հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ներսես Կարապետյանը մահացել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ