09:44 , 12 մայիս, 2014Panorama.am-ը գրում է.
Սոցիալական ոլորտում, մասնավորապես հղիության և ծննդաբերության նպաստների հատկացման գործընթացում Հայաստանի Վերահսկիչ պալատը բացահայտել է, որ ավել գումարներ են գանձվել պետական բյուջեից: Ըստ 2013-ի ուսումնասիրության արդյունքում կատարված ՎՊ բացահայտումների, առանձին կազմակերպություններում հղի կանանց աշխատանքի ընդունել են հղիության արձակուրդից 1-2 ամիս առաջ կամ նրանց աշխատավարձը կտրուկ աճել է:
ՎՊ-ն ներկայացնում է, որ ըստ Աշխատանքային օրենսգրքի համաձայն, հղիության և ծննդաբերության արձակուրդը սահմանվել է
ա/ 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության)
բ/ բարդ ծննդաբերության դեպքում` 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)
գ/ միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում` 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության):
Հղիության և ծննդաբերության ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարվում է ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ:
Այսպես, ըստ ներկայացված վիճակագրության, Հայաստանում 2011-ին գրանցվել է 43.340 ծնունդ, նպաստառուների թվաքանակը կազմել է 12 587 մարդ, վճարվել է 3 մլրդ 927,940.0 հազ. դրամ նպաստ: 2012-ին գրանցվել է 42.480 ծնունդ, նպաստառուների թվաքանակը`12,445 մարդ, վճարվել է 3 մլրդ 646,735.8 հազ. դրամ նպաստ: Իսկ ահա 2013-ին գրանցվել է 41.770 ծնունդ, նպաստառուների թվաքանակը` 13.370 մարդ, վճարվել է 5 մլրդ 038,531.0 հազ. դրամ նպաստ:
Այսպիսով, 2013թ.ընթացքում ծնված երեխաների թիվը 2012թ. համեմատ պակասել է 710-ով, մինչդեռ վճարվել է 1 մլրդ 391 795.2 հազ. դրամ ավելի գումար, որը մասամբ պայմանավորված է «Եկամտային հարկի մասին» օրենքի փոփոխություններով: Վերահսկիչ պալատը իր հաշվետվության մեջ նկատել է, որ 2013-ին պետական բյուջեով նախատեսվածից հղիության և ծննդաբերության նպաստի ծրագրով ավելի է վճարվել 1 մլրդ 927,335.9 հազ.դրամ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ