Ապրիլի 12-ը տիեզերագնացության օրն է...


09:38 , 12 մայիս, 2014

1961 թվականի ապրիլի 12-ին ԽՍՀՄ քաղաքացի Յուրի Գագարինը կատարեց աշխարհում առաջին մարդատար տիեզերական թռիչքը:

... Մեզ երկու օր շարունակ նախապատրաստեցին դպրոցում, սովորեցրին միասնական շարք կանգնել և ողջունել: 
Յուրի Գագարինը Հայաստան էր գալիս...
Հրապարակում մեզ՝ փոքրիկներիս, կանգնեցրին տրիբունայի դիմաց և բացատրեցին, որ Յուրի Գագարինի հայտնվելուն պես պիտի բացականչենք. Կեցցե՜ Գագարինը... կեցցե՜ Խորհրդային Միությունը...
Հենց Գագարինը, կոմկուսի ղեկավարները երևացին տրիբունայում, մեր դասարանի տղաներից մեկը, կարծեմ՝ անունը Շավարշ էր, իր կարճ տաբատով, սպիտակ վերնաշապկով եկավ ու կանգնեց շարքի առջևում ու սկսեց բարձր արտասանել.

Յուրի Գագարին, Յուրի Գագարին,
Չուզեց ուտել մեր գարին,
Կերավ լիքը մարգարին,
Թռավ լուսին, նստեց Խրուշչովի ուսին...

Մեկ օր անց մեր դպրոցի տնօրեն ընկեր Գյուրջյանին ազատեցին աշխատանքից...