ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽԱԹԱԲԱԼԱ


16:28 , 16 փետրվար, 2012


Գործող անձինք՝ 

ԸՆՏՐՈՂ - միամիտ ՀՀ քաղաքացի: 
ԳԱՐԱՍԻՄ ՅԱԿՈՒԼԻՉ - Կուսակցական անձեռնմխելի բոնզա: 
ԻՍԱՅԻ - Նրա օգնականը՝ փի առի գծով: 
ՀԵՂԻՆԱԿ - նախընտրական իրականությունից զզված մարդ:

ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ

ԸՆՏՐՈՂ. - Իսայի ջան, դու չգիտե՞ս այս կուսակցությունը ի՞նչ կուսակցություն է: 
ԻՍԱՅԻ. - Է՞ս: Զամբախովի կուսակցությունն է: 
ԸՆՏՐՈՂ. - Դու ճանաչում ե՞ս նրան: 
ԻՍԱՅԻ. - Վայ, էդ հո իմ պատրոնն է: 
ԸՆՏՐՈՂ. - Միթե՞: Իսայի ջան, ծանոթացրու ինձ այդ կուսակցության գաղափարախոսության հետ: 
ԻՍԱՅԻ (հեգնելով). - Ինչի՞, ուզում ես քվեդ իրենց տա՞ս, թե՞ համամասնական ցուցակի մեջ ընդրկվե՞ս: (ծիծաղում է) Ասա, ասա: 
ԸՆՏՐՈՂ. - Ես քեզ կխոստովանեմ Իսայի ջան։ Այնտեղ մի բուկլետ տեսա... 
ԻՍԱՅԻ (զարմացած, ականջներին չհավատալով). - Էստի՞ վա՜, վայքու, տղից տղա, բուկլե՞տ: Բուկլետ տեսա՞ր: Լավ բուկլետ է, լավ նախընտրական ծրագիր՝ նախշուն, համեստ, սիրուն, խոստումների էլ պակաս չունի: 10,000 թուման փող կուտան, հայաթդ էլ ասփալտ կանին: Շատ ե՞ս հավնիլ: Ես քեզ ձեռեմեց բաց չեմ թողնի։ Դու էստի կաց ես էս րոպեյիս գալիս եմ:

ԱՐԱՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ

ԻՍԱՅԻ. - Գարասիմ Յակուլիչ, բան ունիմ ասելու, լավ խաբար իմ բերի, Քո ծրագիրը բուկլետումը մի ընտրող տեսիլ է ու հավնիլ է: Գնա՞մ բռնիմ բաց չթողնիմ: Գնա՞մ բռնիմ բաց չթողնիմ:

ԳԱՐԱՍԻՄ ՅԱԿՈՒԼԻՉ (կառապանին) - Եզժա՛յ... 
(ինքն իրեն խոսելով) Ինչ ասա՞վ: Ծրագիրս տեսել է ու հավնիլ է՞, կոսե: Գժվիլ է, թե էրազումն է։ Թե, էն տղեն մասխարա ի գցիլ: Մասխարա՞... իժու ես չուչելա խոմ չի՞մ: Իմ ծրագրին ո՞վ կուհավատա, որ հավնի... Կուլի ղորթ մի բան կա: Թե չէ, Իսային ինչո՞ւ էր ասու՜մ: 
(կառապանին) - Աբա, եզժայ աբրատնը:

ԱՐԱՐՎԱԾ ԵՐՐՈՐԴ

ԸՆՏՐՈՂ. - Միթե՞ կարելի է քվեարկել առանց կուսակցությանը և նրա ղեկավարներին փոքրիշատե ճանաչելու: 
ԻՍԱՅԻ. - Վույմե, տո՛, կուսակցությունը որ կա՝ անկտրել ձմերուկ է. բախտդ կուտա՝ կուտա: Թե չէ, ճանաչիլը ո՞րս է. ո՞վ կթողնի իր կուսակցությունը լավ ճանչնաս:

ԱՐԱՐՎԱԾ ՉՈՐՐՈՐԴ

ԻՍԱՅԻ. - Ձեր կուսակցության ծրագիրը պիտի սաղացնենք ընտրողի վրա: 
ԳԱՐԱՍԻՄ ՅԱԿՈՒԼԻՉ. - Որ չհավնի, իժո՞ւ: 
ԻՍԱՅԻ. - Որ չհավնի՝ նա իրա համար, մենք միզ համար: 
ԳԱՐԱՍԻՄ ՅԱԿՈՒԼԻՉ. - ՉԷ Իսայի: Դու նրա քվեն էստի բիր էս ընտրությունների հետ: 
ԻՍԱՅԻ. - Իժու՞: 
ԳԱՐԱՍԻՄ ՅԱԿՈՒԼԻՉ. - Իժու մի ինչ, բիր, էլի: 
ԻՍԱՅԻ. - Մոզամբիկում խո չինք, ո՞նց բիրիմ, տո՛: 
ԳԱՐԱՍԻՄ ՅԱԿՈՒԼԻՉ. - Հաջաթ չէ, քվեն էլ կուտալ տամ: 
ԻՍԱՅԻ. - Որ չտա, խայտառակ կուլինք: 
ԳԱՐԱՍԻՄ ՅԱԿՈՒԼԻՉ. - Ոնց չտա, նրա հորն օղորմի, իմ քուչեն գա ու առանց ձայն տալու գնա՞: 
ԻՍԱՅԻ. - Զոռով ե՞ս ուզում քվեարկել տալ, տո՛, էդ խոմ խաբելու հեսաբ է։ 
ԳԱՐԱՍԻՄ ՅԱԿՈՒԼԻՉ. - Խաբիլը ո՞րն է, Իսայի, Ինչի՞ր իս ասում: Դուն ուզում իս ես հայր Աբրահամի վախտվան հանգր ժաժ գա՞մ: Աբա, քիզ իմ հարցնում, էս մեր քաղքումը որ խաբիլը չլինի, մարդ կանա՞ մեկ օր ապրի, կանա՞ վուտը վուտի առջև դնի... 
Ալուր իս ուզում մեյդնումը, ախպեր, ինչ ասես մեջը դուրս ա գալիս, թխած իս առնում՝ կշռումը պակաս ին տալի: Բաս, հիմի քու մտքումը հացթուխներին խիխդեն էլի: Էս սհաթին ասենք ինձմե մե բան խլեցիր ու հիտ չես տալիս, գնում իմ դատաստան իմ ուզում, ասում ին «զավտրի»։ Զավտրի գնում իմ, էլի ասում ին. «զավտրի»: Բաս, էս խաբիլ չէ, ի՞նչ դարդուբալա է: Հիմի քու մտքումը չինովնիկներուն դիփունանցը խիխդեն, էլի: Միր քաղաքը մե բաշ վիկալին, կրակ տան, պրծինին, իժու՞: Ամեն բանումը խաբում ինք ու խաբում ինք: Մինք էլ դիփ խաբված ինք ու խաբած ինք: Գլեխեմեն ինչրու ոտը սուտ է էս աշխարհը, կոսե:

ՀԵՂԻՆԱԿ. Դիփ խաբում ին ու խաբում ին: Կուսակցությունը վուրքան տգեղ՝ էնքան ավելի ջանքեր ու բաժինք ի հասնում: Կուսակցությունը վուրքան անճոռնի, էնքան լուրերումը գովազդված, նախշուն: Պոզիցիա կինի, թե Օ՜ պոզիցիա: Թե բաժինքովն էլ չխաբին, ուրիշի ծրագրով ին փաթեթավորում, Մասիս սարի ափիշներովն ու պաստառներովը, ու սաղացնում դիփունքիս վրա:

Դե ուրեմն, ի գործ պարոնայք փոքր ու մեծ սցենարիստնե՛ր ու ռեժիսյորնե՛ր, թամադանե՛ր ու գուսաննե՛ր, copy-paste-ի արհեստավորնե՛ր ու շառլատաննե՛ր, բոտեր ու ֆեյքեր, փուղ աշխատելու ժամանակներ ին…