Եվրատեսիլի պատճառով շեղվեցինք կարևոր թեմաներից


18:07 , 11 մայիս, 2014

Հայեր ջան,կարծես շատ շեղվեցինք կարևոր թեմաներից: Կոնչիտայի հերնել անիծած: Արամը հրաշալի ելույթ ունեցավ և տասնյակ հազարավոր նոր երկրպագուներ ունեցավ,որը ցույց է տալիս,որ այնտեղ դեռ նորմալ մարդիկ կան: Ինչևէ եկեք չմոռանանք,որ մեր եղբայրների և քույրերի գլխին մեծ վտանգ կա կախված: Կարծես մոռացանք,որ Քեսաբում դեռ թուրքական հովանավորյալ ահաբեկիչներն են մոլեգնում,քեսաբահայերը դեռ ներքին փախստականներ են,որ սիրիահայերը ամբողջ երկրով մեկ դեռ վտանգի տակ են,որ նրանք մյուս սիրիացիների պես տուժում են պատերազմից: Իսկ ամենակարևորը ,որ ոչ թե մոռացել ենք,այլ՝չենք նկատում.Ուկրաինական քաղաքացիական պատերազմը նույնպես վտանգում է մեր հայրենակիցներին: Եթե մոտ 20 միլլիոնանոց Սիրիայում 65000 հայերը տուժում են պատերազմից և մեր զոհերն այնտեղ արդեն չենք հաշվում,պատկերացրեք թե ինչքան մեծ վտանգի մեջ են 50 միլլիոնանոց Ուկրաինայում մեր կես միլլիոնանոց համայնքի ներկայացուցիչները: Այնտեղի հայերը չնայած համայնքի ղեկավարության չեզոք մնալու կոչերին ,ակտիվորեն ներգրավվել են հակամարտությանը: Հակամարտություն,որ առանց զգուշանալու կարող ենք ասել՝քաղաքացիական պատերազմ: Ուկրաինահայերը,որոնք տեղի քաղաքացիներ են չեն կարողանում դուրս գալ երկրից պատերազմական դրության պատճառով: Ժամանակին,որ ասվում էր պետք է մտածել ուկրաինահայերի մասին արձագանք չկար.կարծում էինք,որ եվրոպական երկիր է և սիրիահայերի պես չեն տուժի: Դեռ ուշ չէ մի բան անելու համար՝ ուկրաինահայերին փրկելու համար: