Երեկ տեղի ունեցած միջադեպի քննության ողջ ընթացքը Սեյրան Օհանյանը վերցրել է իր հսկողության տակ


17:33 , 11 մայիս, 2014

Երեկ ՊՆ N զորամասում գրանցված միջադեպի կապակցությամբ այսօր վաղ առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնել է Իջեւան, այցելել դեպքի վայր: Պաշտպանության նախարարը ռազմական ոստիկանության Իջեւանի տարածքային բաժնում ՀՀ ՊՆ քննչական ծառայության, ռազմական ոստիկանության պետերի, զորամիավորման, զորամասի հրամանատարների եւ բարձրաստիճան այլ զինվորականների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել: Նախարարին են ներկայացվել գործի հետ կապված նախաքննության ու ծառայողական քննության բոլոր մանրամասները: Գործի քննության` մասնավորապես ծառայողական քննության ողջ ընթացքը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը վերցրել է իր անմիջական հսկողության տակ, հանձնարարել պարբերաբար զեկուցել դրան առնչվող բոլոր տեղեկությունները եւ անել հնարավորը ճշմարտությունն արագ բացահայտելու եւ մեղավորներին գտնելու համար: