Ավստրալացի աղջիկը օրական ուտում է մինչև 50 բանան


23:16 , 10 մայիս, 2014

nphoto13992158751in.am-ը գրում է.

25-ամյա ավստրալուհի Լոնի Ջեյ Էնթոնին 18կգ-ով նիհարել է էքստրեմալ դիետայի շնորհիվ. աղջիկը օրվա ընթացքում բանանից բացի՝ ոչինչ չի ուտում: Նրա սովորական նախաճաշը կոկոսի ջրով բլենդերով հարած 20 բանանն է, ճաշին աղջիկն ուտում է 10 բանանով նույն խյուսը և ընթրիքին՝ տրորած 20 բանան՝ գրում է kedem.ru-ն:

Ընդհանուր առմամբ օրական գրեթե 5000 կալորիա օգտագործելով՝ աղջկան հաջողվել է նիհարել, և չնայած մրգի այդքան առատությանը՝ նրա որովայնը օրվա ամբողջ ընթացքում հարթ է մնում:

Ավելին՝ նմանատիպ դիետա Լոնին պահել է նույնիսկ հղիության ժամանակ: Որոշ օրեր աղջիկը այլ մրգեր էլ է կերել, սակայն անպայման միայն մեկ տեսակի, օրինակ՝ մեկ օրում երկու անանաս, հինգ մանգո, 1.4 կգ ծիրան կամ 3.5կգ կարտոֆիլ:

Այս միադիետան մաքրել է նրա մաշկը, ազատել քրոնիկ հոգնածությունից և վատ մարսողությունից: Լոնին իր յուրահատուկ դիետայի գաղտնիքներով կիսվում է նաև համացանցի օգտատերերի հետ: