«Եվրատեսիլ-2014»-ում Վերկա Սերդյուչկայի ֆավորիտը Կոնչիտան է


22:45 , 10 մայիս, 2014

8001in.am-ը գրում է.

Վերկա Սերդյուչկան եղել է B&W Hallerne համերգասրահում և խենթ ու ուրախ էմոցիաներով զրուցել Eurovision.tv-ի հետ: Նա Կոպենհագենում է իր մայրիկի հետ:

Զրույցի ընթացքում նա նշել է, որ մասնակիցների շարքում իր ֆավորիտը Ավստրիան ներկայացնող Կոնչիտան է, ով այսօր ելույթ կունենա 11-րդը:

Զրույցի ընթացքում Սերդյուչկան ինքն իրեն նկարագրել է որպես էմոցիաների շատրվան և նշել, որ փոքր ժամանակ ցանկացել է արքայադուստր լինել:

Վերկայի գլխին եղել է 8 կգ կշռող աստղ, որը նրա խոստովանմամբ՝ հեշտ չէր կրել, սակայն ապահովել է նրա յուրօրինակությունը: