Որքան զարհուրելի է Կոնչիտային նայելը, այնքան հաճելի է նրան լսելը. Լ. Մութաֆյանի «մտավախությունը»


21:46 , 10 մայիս, 2014

Tert.am-ը գրում է.

Արվեստաբան Լևոն Մութաֆյանն իր իսկ խոսքով՝ «մտավախություն» ունի, որ Եվրատեսիլի հաղթանակը կարող է շնորհվել Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վյուստին։

«Բայց որքան զարհուրելի է նրան նայելը, այնքան հաճելի է լսելը, որովհետև ունի հրաշալի վոկալային տվյալներ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա՝ միաժամանակ բարձր գնահատելով Արամ MP3-ի՝ հաղթանակը Հայաստան բերելու հնարավորությունը։

«Հետևելով մյուս մասնակիցներին՝ ես կասեի՝ Արամը ետ չի մնում և դեռ մի բան էլ գերազանցում է։ Իմ խորին համոզմամբ՝ հնգյակում նա անպայման տեղ կգրավի։ Տա´ Աստված, որ առաջինը լինի, բայց կասկածում եմ՝ սա իր ենթատեքստով քաղաքական շոու է, և այստեղ քաղաքական շահեր կան։ Բացի այդ՝ ցավում եմ, որ դուրս մնացին երկրներ, որոնք քվեարկելու հնարավորություն չեն ունենա։ Իսկ նրանցից ես ակնկալիքներ ունեի, որ մենք որոշակի բարձր միավորներ կստանայինք»,-ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ