«Սևոլ» լաստանավի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 275-ի


19:46 , 10 մայիս, 2014

Lurer.com-ը գրում է.

Ինչպես հայտնում է itar-tass-ը, հարավկորեական «Սևոլ» լաստանավի կործանման հետևանքով զոհերի քանակը հասել է մինչև 275 մարդու: Դեռ անհետ կորած է համարվում 29 մարդ: Այս մասին հայտարարել է Չինդո կղզում տեղակայված Հարավային Կորեայի կառավարության օպերատիվ շտաբը:

Ներկա դրությամբ կասեցված են փրկարարական գործողությունները, ինչի պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են, որոնք կարող են շարունակվել մինչև երկուշաբթի:

Հիշեցնենք, որ «Սևոլ» լաստանավը Հարավային Կորեայի ափերի մոտ կործանվել էր ապրիլի 16-ին: Անձնակազմի բոլոր անդամները կալանավորված են, նրանք մեղադրվում են անփութության և փրկարարական օրենքները խախտելու մեջ: