Պուտինը ծրագրում է բացել չինական փողերի դուռը. ԱՄՆ-ի ֆինանսների նախարար


19:02 , 10 մայիս, 2014

Պուտինը ծրագրում է բացել չինական փողերի դուռը. ԱՄՆ-ի ֆինանսների նախարարPanorama.am-ը գրում է.

Պուտինը ծրագրում է բացել չինական փողերի դուռը, քանի որ ամերիկյան և եվրոպական պատժամիջոցները սպառնում են ռուսական տնտեսությանը ռեցեսիայով: Այսպիսի կարծիք է հայտնել ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն Bloomberg Television-ի եթերում հարցազրույցի ժամանակ: 

Ջեյքոբ Լյուն մայիսի 13-ին հանդիպում է ունենալու չինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, և նրա խոսքերով` կոչ է անելու Չինաստանին կայունացնել յուանի փախարժեքը և դրամական շուկան: Նա նշել է, որ չնայած չինական տնտեսությունն ունի կայուն աճի միտում, սակայն «նախորդ ամսում նկատվել է փոխարժեքի բացասական շարժընթաց»: Ռուսաստանը կապիտալի արտահոսքը փորձելու է փոխհատուցել չինական փողերով` այդ նպատակով Չինաստանից փոխառելով մեծ ծավալի միջոցներ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ