Ռոնալդուն չի մասնակցի «Սելտայի» հետ խաղին


21:15 , 10 մայիս, 2014

Ռոնալդուն չի մասնակցի «Սելտայի» հետ խաղինPanorama.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հաղորդել է, որ հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի «Սետայի» հետ Իսպանիայի առաջնության նախավերջին տուրի հանդիպմանը:

«Ռոնալդուն վաղը չի խաղա: Եթե վաղը եզրափակիչ կլիներ, նա հանդես կգար: Կարծում եմ` կմասնակցի «Էսպանյոլի» հետ խաղին,- Անչելոտտիի խոսքերը մեջբերել է «Football Espana»-ն:- Նա մեզ համար կենսականորեն կարևոր ֆուտբոլիստ է, սակայն ավելի լավ կլինի ռիսկի չդիմել: Ռոնալդուն պատրաստ չէ խաղալ 100 տոկոսով, և մենք կփորձենք հաղթել առանց նրա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ