Մովսիսյանը գրավեց Ամկարի դարպասը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


18:36 , 10 մայիս, 2014

Մովսիսյանը գրավեց Ամկարի դարպասը (Տեսանյութ)Armsport.am-ը գրում է.

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալել է Պերմի «Ամկարին»:

Հանդիպման 31-րդ րոպեին Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը բացել է հանդիպման հաշիվը:

Այս գոլը հայ հարձակվողի 16-րդն էր ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում;

Մովսիսյանը գոլերով հավասարվեց ռմբարկուների ցուցակում երրորդ տեղում ընացող «Զենիթի» բրազիլացի հարձակվող Հալկին: